Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » Файлы » Մարզիկներ

Վլադիմիր Մնացականյան
18.05.2011, 09:54


Վլադիմիր Մնացականյան

Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)



Բազկամարտում շատ նրբություններ չկան, ուժ եւ արագություն է պետք: 72 կգ քաշային Վլադիմիր Մնացականյանի ձախ ձեռքի ուժն իրեն շատ հաղթանակներ է բերել ու դեռ պարգեւում է: Մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում մարզիկը կրկին հաղթել ու ոսկե մեդալի է արժանացել: Չեմպիոնը կատակում է` մի անգամ է պարտվել` կնոջը, փոխարենը ամենաթանկարժեք մրցանակին է արժանացել. դուստրն արդեն երկու տարեկան է:):

25-ամյա, արմատներով Տավուշի մարզից, Երեւանում ապրող Եվրոպայի չեմպիոնը պատահական է բազկամարտում հայտնվել:): "13 տարեկանից ձեռքի ուժ եմ կպնում: Ընկերս երկու օր էր` մարզումների էր հաճախում, գնացի հետը, փորձեցի, սիրեցի”,- Bravo.am-ին պատմեց Վլադիմիրը:

Վլադիմիրը բազկամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալի է արժանացել

Բազկամարտիկը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո խելքը, կյանքը սպորտին է տվել, վերոնշյալ մարզաձեւով է ապրում:): Հայաստանի բազկամարտի հավաքականի անդամը ներկայումս "Պոլիտեխնիկ” մարզական ակումբում նույն հավաքականին է մարզում: Սաներից մեկն էլ` Աշոտ Ադամյանը, պատանիների ձախ ձեռքով մրցումներում կրկին այս տարվա բազկամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի է արժանացել:

Եթե փոքր հասակից զարգացնես ձեռքիդ մկանները, մի քիչ չարչարվես, հաջողությունների կհասնես, ասում է Վլադիմիրը

"Եթե փոքր հասակից զարգացնես ձեռքիդ մկանները, մի քիչ չարչարվես, հաջողությունների կհասնես: Մեծ տարիքում դժվար է ուժ ձեռք բերել: Ես էլ մարզումների արդյունքում եմ այս մակարդակին հասել: Ամբողջ մարմնի մկաններն ենք մարզում, բայց ձեռքի վարժությունները ամենակարեւորն են:  Եկեք տանեմ, ցույց տամ, պետք է անպայման մարզումները տեսնել:)”,- ասաց Վլադիմիր Մնացականյանը:

"Տո բոլոր ազգերից էլ ուժեղ ենք:)”. Վլադիմիր Մնացականյան

Դաստակներդ ուժե՞ղ են, պայքարիր:): Հայերի շրջանում բազկամարտը մեծ պահանջարկ ունի, զարգացած է: Վլադիմիր Մնացականյանն ասում է` մոտ 350 մարզիկ ունենք Հայաստանում, Գեղարքունիքի, Տավուշի մարզի, Արցախի բազկամարտիկներն են բավական ուժեղ:

Վնասվածքների ժամանակ Վլադիմիրին օգնության է հասնում չեմպիոնի ընկերը` վնասվածքաբան Հայկ Աղամալյանը

"Բազկամարտում կարեւոր չէ մեծ ձեռքեր ունենալ, կարող ես նիհարակազմ լինել, բայց այնքան արագություն ունենաս, որ ուժեղին հաղթես: Լրիվ արագության վրա է հիմնված: Հրահանգը լսելուց` հենց "գոու”-ի գ-ն լսելուց մի  վայրկյանում պետք է արագությունը բացես, այլապես կպարտվես”,- նշեց բազկամարտի Եվրոպայի չեմպիոնը:

Վլադիմիր Մնացականյանի հաղթարշավը 2000 թվականից է սկսվել:). "Տասնվեց տարեկանում Հայաստանի չեմպիոն դարձա, բազում մրցաշարերի մրցանակակիր եմ եղել: 2007 թվականին բազկամարտի աշխարհի չեմպիոն եմ դարձել, նույն թվականին աշխարհի գավաթի արժանացել: Հայերը ձեռքի ուժով տո բոլոր ազգերից էլ ուժեղ են:)”:

Հայկ Աղամալյանը գիտի բազկամարտի Եվրոպայի հայ չեմպիոնի թերությունները:)

Բազկամարտն ամենատարածված ու ազարտային սպորտաձեւերից մեկն է, ու ձեռքի ուժ կպնել կարելի է ցանկացած պայմաններում: "Տղեքով նստած են  լինում, չեն ասում` արի բարբա կպնենք, շտանգա բարձրացնենք, ցատկենք, ձեռքի ուժ  են կպնում: Հենց էս պահին, այս սրճարանում էլ ուրիշ ի՞նչ սպորտաձեւով կարող ենք զբաղվել:)”,- ասում է Վլադիմիր Մնացականյանն ու  նշում, որ իր բոլոր սաների հետ ձեռքի ուժ է կպնում, ընկերներն էլ, ծանոթներն էլ են ուզում աշխարհի չեմպիոնի հետ իրենց ուժերը փորձել, անգամ աղջիկները, բայց. "Տղաների դեպքում չի ստացվում, ուր մնաց աղջիկները կարողանան հաղթել:): Ընտանիքի անդամներն ընդհանրապես ձեռքիս ուժը չեն փորձում. վախենում են կոտրվածքներ ստանալ:)”:

Աղջիկներից խոսվեց, նշենք, որ բազկամարտով հետաքրքրվող ու զբաղվող  իգական սեռի հայ ներկայացուցիչները շատ քիչ են: "Մի քանի աղջիկ կա այս սպորտաձեւով զբաղվող: Հայ աղջիկները չգիտեմ` ինչու ուժային սպորտաձեւերին ուրիշ ձեւ են նայում, լավ չեն նայում, մրցումների չեն մասնակցում: Բացի այդ, շատ մասնակից էլ չկա, որ չեմպիոնատ կազմակերպենք”,- նշեց Վլադիմիր Մնացականյանը:

Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը

Բազկամարտում էլ վնասվածքներից չես խուսափի, մկանային ցավերը կան ու կան, երբեմն կոտրվածքներ էլ են լինում: Վլադիմիրը երբեւէ վնասվածք չի ստացել, միմիայն մրցանակներ:): Իսկ վնասվածներին օգնության է հասնում չեմպիոնի ընկերը` վնասվածքաբան Հայկ Աղամալյանը: Արմռեստլինգը կամ բազկամարտը բժշկի հոբբին է. "Բազկամարտը կարելի է համարել ամենատղամարդկային սպորտաձեւը: Ուժեղ ես, հաղթի, բազկիդ ուժը ցույց տուր, այդքան բան: Վլադիմիրի հետ երկու օրը մեկ մրցում ենք, մի քանի ամիս առաջ անընդհատ հաղթում էի իրեն, հետո չգիտես` ինչու, ինքը սկսեց ինձ հաղթել, որովհետեւ քաշը բարձրացրել է:): Ի դեպ, մի գաղտնիք բացեմ, որոշել ենք, որ հաջորդ մրցումներում Վլադիմիրը ավելի բարձր քաշային կատեգորիայում հանդես գա: Էլի հավասարը չի ունենա:)”:

Վլադիմիր Մնացականյան. "Բազկամարտում լրիվ արագության վրա է հիմնված”

Հայկ Աղամալյանը բազկամարտի Եվրոպայի հայ չեմպիոնի թերություններն էլ ասաց:)."Նա ձախ ձեռքից է ուժեղ: Միջազգային մրցաշարերում միշտ առաջինը ձախ ձեռքով է խաղում ու միանգամից հաղթում: Էլ աջին հերթ չի հասնում”: Ի դեպ, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիան ներկայումս հեռուստանախագիծ է իրականացնում` սիրողական "Հայռեստլինգ”: "Հայի ուժ ենք անվանել մրցումները, մարզերից են շատ մասնակիցներ գալիս, մոտ չորս հարյուր հոգի գրանցվել է. ուժեղ տղաներ շատ կան: Շուտով պրոֆեսիոնալ մրցաշարեր էլ կանցկացնենք”,- նշեց Վլադիմիր Մնացականյանը:

Վլադիմիրը աշխարհի չեմպիոնի կոչում ստանալուց հետո էլ մեքենայով, բնակարանով չի պարգեւատրվել ոչ անհատների, ոչ էլ պետության կողմից:). "Շատ բարդ հարց տվեցիր, սպասում ենք… :) ”: Նա նոյեմբերին պատրաստվում է մասնակցել բազկամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը, դեկտեմբերի 5-ին էլ` Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Միացյալ Նահանգներում: Դուստրը այնքան էլ չի հետաքրքրվում հոր սպորտաձեւով, Վլադիմիրն ասում է` պետք էլ չի, հիմա կփորձի մի տղա ունենալ ու ապագա աշխարհի չեմպիոն դաստիարակել:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Վլադիմիր Մնացականյանի անձնական արխիվից

Категория: Մարզիկներ | Добавил: Արտավազդ | Теги: Վլադիմիր Մնացականյան
Просмотров: 1385 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Բաժնի կատեգորիաները

Մարզիկներ [4]
Մարզիկների մասին տեղեկություններ
Մինչև 18 տարեկան մարզիկներ [0]
Մարզիկների մասին տեղեկություններ
Մարզիչներ [0]
Թիմերի մարզիչների մասին տեղեկություններ
Մրցավարներ [0]
Մրցավարների մասին տեղեկություններ

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 197

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
ՈՒրբաթ
19.04.2024
10:01


Copyright MyCorp © 2024

Создать бесплатный сайт с uCoz