Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2011 » Դեկտեմբեր » 20 » Աշոտ Ադամյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն
18:16
Աշոտ Ադամյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Աշոտ Ադամյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Հայ երկու մարզիկ, որոնք մասնակցել են բազկամարտի աշխարհի առաջնությանը,
դարձել են աշխարհի չեմպիոններ: Այս տարվա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը
Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած արմրեսթլինգի աշխարհի
առաջնությանը Հայաստանից մասնակցել են 18-ամյա Աշոտ Ադամյանը եւ 29-ամյա
Վրեժ Սեդրակյանը:

Տղաները ոսկե մեդալներ են նվաճել  60 եւ 75 կգ քաշային կարգերում: Ի դեպ,
առաջնությանը մասնակցել է ավելի քան 1200 բազկամարտիկ 52 երկրից: 

Երիտասարդ
բազկամարտիկ Աշոտ Ադամյանը պատմում է, որ չեմպիոն է դարձել աջ ձեռքով`
անցկացնելով 8 մենամարտ եւ հաղթելով բոլորում: Աշոտի հակառակորդների թվում
էին մարզիկներ Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Ղազախստանից,
Ուզբեկստանից, իսկ եզրափակիչ մենամարտը աշխարհի գործող չեմպիոն Ղրղզստանի
ներկայացուցչի հետ էր:

"Պարապում եմ արդեն 3 տարի, շաբաթը 5
օր, 2-ական ժամ: Բազկամարտում, ինչպես եւ բոդիբիլդինգում, մարզիկը
զարգացնում է իր ողջ մկանային համակարգը, այլ ոչ միայն ձեռքերը, ինչպես
շատերն են մտածում: Ձեռքի ուժից բացի, մեծ նշանակություն ունի մեջքի եւ
ոտքերի ամրությունը, որոնք պետք է օգնեն մարզիկին կայուն մնալ մենամարտերի
ժամանակ: Պարապելիս շեշտը դրվում է ոչ այնքան ծանր քաշերի հետ աշխատելու,
որքան վարժությունը գրագետ կատարելու վրա”, - պատմում է Աշոտը, որը աշխարհի
չեմպիոնական տիտղոսից բացի արդեն հասցրել է 4 անգամ անընդմեջ դառնալ իր
տարիքային եւ քաշային խմբում Հայաստանի առաջատարը եւ բրոնզ նվաճել 2010
թվականի Եվրոպայի առաջնությունում:

Հաղթանակի համար երիտասարդը երախտապարտ է իր մարզչին` բազկամարտի աշխարհի
եւ Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանին, որն այս տարի չմասնակցեց
մրցումներին վնասվածքի պատճառով, բայց փոխարենը լավ պատրաստեց Աշոտին:

"Հայաստանի
պետական ագրարային համալսարանի տրանսպորտի բաժնի երկրորդ կուրսի ուսանող
եմ: Համալսարանում շատ ուրախացան, երբ իմացան հաղթանակիս մասին, հատկապես
դեկանը”, - ասում է Աշոտը:

Թե ինչպես կշարունակի Աշոտ Ադամյանի
սպորտային եւ մասնագիտական կարիերան, իր ասելով, ժամանակը ցույց կտա, իսկ
մինչ այդ ինքը հաջողությամբ համատեղում է ուսումը մարզումների հետ` նպատակ
ունենալով պահել աշխարհի չեմպիոնի տիտղոսը բազկամարտի աշխարհի հաջորդ
առաջնությանը, որը կկայանա 2012 թվականին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում:


Տեքստը` Ռուբեն Հարությունյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աշոտ Ադամյանի անձնական արխիվից


Просмотров: 536 | Добавил: Արտավազդ | Теги: Աշոտ Ադամյանը դարձել է բազկամարտի ա | Рейтинг: 2.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Զամբյուղ

Ваша корзина пуста

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 194

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
Երեքշաբթի
17.10.2017
21:52


Copyright MyCorp © 2017

Создать бесплатный сайт с uCoz