Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2011 » Հունիս » 12 » ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ
12:09
ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ

ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ

30-11-2010

"Նոր սերունդը" շhttp://armwrestling.do.am/Nkar/n_132_75025.jpgարունակում է հաղթարշավը սպորտի բնագավառում: Այս անգամ բազկամարտի ամենամյա մրցաշարում հաղթողի տիտղոսին արժանացավ Երևանի "Նոր սերունդ" եկեղեցու անդամ Ռուբեն Սայադյանը:

Նոյեմբերի 28-ին  Աբովյան քաղաքում կազմակերպել էր Կոտայքի մարզի բազկամարտի ամենամյա "Դյուցազն" հանրապետական մրցաշար` նվիրված  Ազգային Օլիմպիական Կոմիտեի քսանամյակին: Մրցույթին մասնակցում էին "60-90 " կգ քաշային կարգերի բազմաթիվ մարզիկներ հանրապետության տարբեր մարզերից և Երևան քաղաքից: Առաջնությանը մասնակցելու անակնակալ հրավեր էր ստացել նաև Երևանի  "Նոր սերունդ" եկեղեցու  անդամ Ռուբեն Սայադյանը, ով նախկինում մասնակցել է 78 կգ քաշային կարգի համար անցկացված մրցույթին` գրավելով մրցանակային տարբեր տեղեր: Չնայած այն հանգամանքին, որ 7 տարի շարունակ  աշխատանքի բերումով Ռուբենը ժամանակավորապես թողել էր մարզումները և իր գնահատմամբ լավ մարզական վիճակում չէր` այնուամենայնիվ, ի զարմանս շատ մարզիկ ընկերների նա ձախ ձեռքով գրավեց  2-րդ տեղը "90 " կգ քաշային կարգում, իսկ աջ ձեռքով 1-ին տեղը "90 " կգ քաշային կարգում, այնուհետև "բացարձակ չեմպիոնի" տիտղոսի համար անցկացված մրցույթին մասնակցելով` Ռուբենը դարձավ մրցաշարի բացարձակ չեմպիոն (աջ ձեռք):Նրա հաղթանակը որոշների մոտ առաջացրեց զարմանք, որոշների մոտ` անկեղծ ուրախություն, իսկ անձամբ մեր չեմպիոնի սրտից գոհության աղոթք էր բարձրանում առ Աստված:

Просмотров: 810 | Добавил: Արտավազդ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 197

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
ՈՒրբաթ
29.03.2024
04:10


Copyright MyCorp © 2024

Создать бесплатный сайт с uCoz