Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2012 » Հուլիս » 21 » Բազկամարտի, Առմլիֆտինգի և Մասռեստլինգի առաջնություն Սևանում
10:27
Բազկամարտի, Առմլիֆտինգի և Մասռեստլինգի առաջնություն Սևանում

Բազկամարտի, Առմլիֆտինգի և Մասռեստլինգի առաջնություն Սևանում




     Մրցույթը անցկացվելու է 2 օր:

Ճանապարհածախը Երևանից`        2500դրամ:

Անդամավճարը`                             3000դրամ:

Դոմիկներում գիշերելը`                   2500դրամ:


Մրցումների անցկացման կարգը

1. Մրցումների որակավորումը

Մրցումները անհատական են: Իրականացվում են հետևյալ նպատակներով`
ուժեղագույն մարզիկների որոշում, ովքեր կմասնակցեն հերագա առաջնություններին և իրավունք կստանան մասնակցելու Վրաստանի հանրապետության Բաթում քաղաքում տեղի ունեցող ուսումնամարզական մարզումներին:


2. Մրցումների անցկացման վայրը և ժամանակը

Սևանա լճի ափ.
Հուլիսի  30-31, 2012թ:


3.Մրցումների կազմակեպիչները

1. Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
2. Առմլիֆտինգի և Մասռեստլինգի ՀՀ ֆեդերացիա


4.Քաշային կարգերը

Առմլիֆտինգ և Մասռեստլինգ` 70կգ, 90կգ, +90կգ

Բազկամարտ`  65կգ, 85կգ, +85կգ

(Մարզիկները իրավունք ունեն մասնակցել միայն մեկ քաշային կարգում, որի սահմաններում գտնվում է իր անձնական քաշը:)


5. Մրցումների ծրագիրը

30 Հուլիսի   2012թ (երկութաբթի)


10.00-10.30    Մանդատային հանձնաժողով
10.30-12.00    Մասնակիցների կշռում
12.00              Մրցումների պաշտոնական բացման արարողություն
12.00-14.30    Նախնական և կիսաեզրափակիչ մենամարտեր (առմլիֆտինգ, մասռեստլինգ)
14.30-15.00    Ընդմիջում (ജ)
15.00-16.00    Եզրափակիչ մենամարտեր
16.00-17.00    Հաղթողների և մրցանակակիրների մրցանակաբաշխություն


31 Հուլիսի   2012թ (երեքշաբթի)

12.00               Մրցումների պաշտոնական բացման արարողություն
12.00-14.30    Նախնական և կիսաեզրափակիչ մենամարտեր (բազկամարտ)
14.30-15.00    Ընդմիջում (ജ)
15.00-16.00    Եզրափակիչ մենամարտեր
16.00-17.00    Հաղթողների և մրցանակակիրների մրցանակաբաշխություն
17.00-17.30    Ներկայացուցիչների և մրցավարների ժողով


6. Հաղթողի որոշման կարգը

Տվյալ քաշային կարգում հաղթողը որոշվում է իր վաստակած առավելագույն միավորներով:
Հաշվման եղանակը` 1-ին տեղ - 25 միավոր, 2-րդ տեղ - 17 միավոր, 3-րդ տեղ - 9 միավոր, 4-րդ տեղ -5 միավոր, 5-րդ տեղ -3 միավոր, 6-րդ տեղ -2 միավոր:


7. Մրցանակաբաշխություն
Մասնակիցները, որոնք ամեն մի քաշային կարգում անհատական պայքարում զբաղեցրել են 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը, պարգևատրվում են դիպլոմներով:
Առաջին տեղ զբաղեցրած մարզիկները ստանում են նվերներ:


8. Մասնակցության հայտերը
Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Բազկամարտի Երիտասատդական Ասոցիացիայի Մանդատային հանձնաժողովին մինչև հուլիսի 25-ը:
Համաձայն 2012թ-ի հուլիսի 16-ի   Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի Խորհրդի №3 որոշման "Ա" կետի` ամեն մի մարզիկի համար հատկացնել 3000 ՀՀ դրամ անդամավճար (բոլոր 3 մարզաձևերում մասնակցելու համար. առմլիֆտինգ, մասռեստլինգ, բազկամարտ):
Այն մարզիկները, ովքեր մասնակցում են  տվյալ մրցումներին, պարտավոր են` ներկայանալ մրցմումներին սպորտային համազգեստով, որը սահմանված է Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի կանոնադրությունում:
Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի հաշվի համարը`  16040026489300 (ՀՀ դրամով):



Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի նախագահ`                          Ա. Նալբանդյան  

Просмотров: 1261 | Добавил: Արտավազդ | Теги: Բազկամարտ բազկամարտիի Առաջնություն | Рейтинг: 2.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 197

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
Հինգշաբթի
25.04.2024
23:51


Copyright MyCorp © 2024

Создать бесплатный сайт с uCoz