Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2012 » Մարտ » 7 » Բազկամարտի բաց առաջնություն
21:03
Բազկամարտի բաց առաջնություն

Բազկամարտի բաց առաջնություն


Մարտի 6-ին անցկացվեց բազկամարտի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին։ Առաջնությանը մասնակցում էին հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ավելի քան 60 ուսանողներ։
Բազկամարտի բաց առաջնությունը տեղի ունեցավ 6 քաշային կարգում, 1-3-րդ մրցութային տեղերով` աջ և ձախ ձեռքերի համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարթա Սիմոնյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են այն միջոցառումները, որոնք իրենց մեջ պարունակում են առողջ ապրելակերպի տարրեր: ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված բազկամարտի բաց առաջնությունը ևս դրա վառ ապացույցն է: Նման միջոցառումները, ըստ Մարթա Սիմոնյանի, խրախուսում են սպորտը երիտասարդության շրջանում և քարոզում առողջ ապրելակերպ։

ՀՊՃՀ երիտասարդ համալսարանականների կենտրոնի ղեկավար Գևորգ Մելքոնյանի խոսքերով` բազկամարտի առաջնության մասնակիցները դեռևս բանակում չեն ծառայել, և նման միջոցառումները նպաստում են, որպեսզի վաղը բանակում ունենանք ոչ միայն ֆիզիկապես կոփված, այլև հոգեպես ամուր զինվորներ։


Առաջնության բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ Հրազդանի հումանիտար ինստիտուտի ուսանող, 65-70 կգ քաշային կարգում հանդես եկող 19-ամյա Էմիլ Ամիրշատյանը։ Ինչպես նշեց երիտասարդ մարզիկը, բազկամարտով զբաղվում է 1,5 տարի, մարզվում է շաբաթը 4 օր՝ 3-ական ժամով։ Իր ապագան Էմիլ Ամիրշատյանը տեսնում է այս մարզաձևում։

Բաց առաջնության հաղթողները հետագայում ՀՀ բազկամարտի առաջնությանը մասնակցելու հնարավորություն կունենան, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող համաբանակային սպարտակիադային և բազկամարտի միջբուհական առաջնությանը:

Ստորև ներկայացնում առաջնության արդյունքները.

 

Աջ ձեռք

Կարապետյան Նիկոլայ (60կգ)

Ամիրջանյան Էմիլ (70կգ)

Պեպանյան Արման (80կգ)

Մաղսուդյան Արամ (90կգ)

Մանուկյան Գևորգ (100կգ)

Ժամկոչյան Սերոբ (100+կգ)

 

Ձախ ձեռք

Կոսյան Վլադիմիր (60կգ)

Մկրտչյան Վասպուրակ (70կգ)

Պեպանյան Արման (80 կգ)

Մաղսուդյան Արամ (90կգ)

Մանուկյան Գարեգին (100կգ)

Ժամկոչյան Սերոբ (100+կգ)

 

Առաջնության բացարձակ չեմպիոն և գավաթակիր դարձավ հրազդանցի  Էմիլ Ամիրջանյանը (70 կգ աջ ձեռքով):

Просмотров: 345 | Добавил: Արտավազդ | Теги: Բազկամարտի բաց առաջնություն | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Զամբյուղ

Ваша корзина пуста

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 194

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
Երեքշաբթի
17.10.2017
21:47


Copyright MyCorp © 2017

Создать бесплатный сайт с uCoz