Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2013 » Մարտ » 11 » Բազկամարտի հուշամրցաշար՝ անվանի մարզիկի ծննդավայրում
22:29
Բազկամարտի հուշամրցաշար՝ անվանի մարզիկի ծննդավայրում


Բազկամարտի հուշամրցաշար՝ անվանի մարզիկի ծննդավայրում


Կոտայքի մարզի Քաղսի գյուղում  կայացավ բազկամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Արթուր Ավետիսյանի անվան հուշամրցաշարը: Արդեն 2-րդ տարին անց կացվող մրցաշարին մասնակցում էին մինչև 18 տարեկան 50-ից ավելի  մարզիկներ Երևանից, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի մարզերից:

 

 

Մրցաշարի անցկացման վայրը պատահական չէր ընտրված: Քաղսի գյուղն անվանի բազկամարտիկ Արթուր Ավետիսյանի ծննդավայրն է: Մարզիկի մտերիմները և ընկերները ակնածանքով էին հիշում մարզական ասպարեզում նրա արձանագրած հաջողությունների մասին և ցավով փաստում, որ նա այլևս մեզ հետ չէ: Արթուրը դաժանաբար սպանվել է 2008թ-ին ՌԴ -ում:

 

 

Արթուրի մարզիչ,  բազկամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, ծանրամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ, <<Կոտայքի դյուցազն>>  կոչումը կրող Գրիգոր Պողոսյանը շնորհակալություն հայտեց  ծառայության մեջ գտնվող  իր սաներին, որոնց մտահաղացմամբ նախորդ տարի կազմակերպվել էր հուշամրցաշարը: Նա հույս հայտնեց, որ մրցաշարն էլ ավելի մասսայական կդառնա և կընդգրկի Հանրապետության բոլոր մարզերը, միաժամանակ  հավաստիացնելով, որ այն ավանդական է  դառնալու:

 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  աշխատակազմի մասսայական սպորտի բաժնի պետ, բազկամարտի ֆեդրացիայի գլխավոր քարտուղար Սուրեն Պրազյանը yerkir.am-ի հետ զրույցում կարևորեց գյուղական համայնքներում մարզական միջոցառումների անցկացումը: Ըստ նրա՝  նման մրցաշարերը խթանում են գյուղական սպորտի զարգացմանը և նոր հեռանկարներ ստեղծում գյուղի մարզիկների համար:

 

 

Բազկամարտի երիտասարդական ասոցացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանն էլ իր հերթին գոհունակություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին:

 

 

8 քաշային կարգերում 1-ից 3-րդ տեղը զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով, իսկ բացարձակ քաշային կարգում(աջ և ձախ ձեռքով) չեմպիոն ճանաչված մարզիկը՝ նաև գավաթով:

Մրցաշարի ամենաուժեղ մարզիկ ճանաչվեց Գրիգոր Պողոսյանի սան Արամ Հարությունյանը, ով ներկայացնում էր Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղը:Նրան պարգևատրեց ՀՀ Պաշտպանության նախարարության փոխգնդապետ  Արսեն Մանուկյանը:








Просмотров: 1071 | Добавил: Արտավազդ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 melkon  
0
danelyan

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 197

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
ՈՒրբաթ
29.03.2024
09:19


Copyright MyCorp © 2024

Создать бесплатный сайт с uCoz