Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2011 » Մայիս » 5 » Հայ բազկամարտիկների հաղթանակները Նևադայում
22:20
Հայ բազկամարտիկների հաղթանակները Նևադայում

Հայ բազկամարտիկների հաղթանակները Նևադայում

Հայ բազկամարտիկների հաղթանակները Նևադայում
15:48 04.05.2011

ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լեյկ Տահո քաղաքում ավարտվեց բազկամարտի Ultimate Armwrestling League ( UAL) գերմրցաշարը, որին մասնակցում էին ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի ուժեղագույն մարզիկները։

Մրցումները տեղի ունեցան Լեյկ Տահո քաղաքի ամենամեծ կազինո-հյուրանոցային համալիրում՝ Harrah's-ում։ Մասնագետներն արդեն այն համարեցին տարվա լավագույն մրցաշարը։ UAL գերմրցաշարին մասնակցեցին նաև Լոս Անջելեսում բնակվող հայ բազկամարտիկները։


Առաջին մրցասեղանին մոտեցավ Ստեփան Ավտադիլյանը։ Նա հանդես եկավ մինչև 75 կգ քաշային կարգում, ձախ ձեռքով։ Ստեփանը գերազանց հանդես եկավ՝ պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին 7 գրավելով առաջին տեղը։


Մինչև 75կգ քաշային կարգում աջ ձեռքով հանդես եկավ աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վազգեն Սողոյանը։ Չնայած Վազգենն իր անձնական քաշով ավելի թեթև էր (շուրջ 70 կգ)` դա ամենևին չխանգարեց նրան գերազանց հանդես գալ մրցապայքարում։ Այս քաշային կարգն առավել քան ներկայացուցչական էր. հավաքվել էին տարբեր տարիների ԱՄՆ-ի չեմպիոններ, մրցաշարերի հաղթողներ։ Շեշտակի և հուժկու գրոհներով  Վազգենը ջախջախեց իր բոլոր մրցակիցներին և դուրս եկավ եզրափակիչ։ Այնտեղ նա գեղեցիկ հաղթանակ տոնեց կանադացի Մորլոն Հիքսի նկատմամբ  և գրավեց առաջին տեղը՝ արժանանալով ներկաների և մասնագետների բարձր գնահատանքին։


Վազգեն Սողոյանի
մասնակցությունն այս մրցաշարին հնարավոր եղավ բարերար Հակոբ Գելոյանի օժանդակության շնորհիվ, որն անձամբ ներկա գտնվեց հայ մարզիկների ելույթներին Լեյք Տահոյում։


armsport.am             "http://armsport.am/am/news/3/3/19961/"


Просмотров: 344 | Добавил: Արտավազդ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Զամբյուղ

Ваша корзина пуста

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 194

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
Երեքշաբթի
23.10.2018
07:54


Copyright MyCorp © 2018

Создать бесплатный сайт с uCoz