Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2011 » Մայիս » 18 » ՀԱՅ ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
09:44
ՀԱՅ ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ


ՀԱՅ ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ



Անթալիայում անցկացված բազկամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների առաջնությունում հաջող ելույթներ ունեցան հայ բազկամարտիկները: Առաջնության պարգեւները վիճարկեցին 24 երկրների 367 մարզիկներ:

Ինչպես տեղեկացանք Բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանից, Հայաստանն այդ առաջնությունում ներկայացրին 16 բազկամարտիկներ: Գերազանց հանդես եկավ մեծահասակների մրցաշարի մասնակից Վլադիմիր Մնացականյանը (70 կգ): Ձախ ձեռքով մրցաձեւում հաղթելով մրցակիցներին, Վլադիմիրը եզրափակիչում պարտության մատնեց նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Վորոնեցկուն եւ 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Իրենց ելույթներով գոհացրին նաեւ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցած իջեւանցի բազկամարտիկներ, եղբայրներ Դերենիկ եւ Արման Ստեփանյանները: Դերենիկը մինչեւ 65 կգ քաշայինների մրցավեճում թե աջ, թե ձախ ձեռքով մրցաձեւերում հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվեց ռուսաստանցի Սոսլան Ախպոլովին եւ արժանացավ արծաթե մեդալների: Իսկ Արմանը մինչեւ 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով մրցաձեւում գրավեց 3-րդ տեղը:


http://www.azg.am/AM/2011051824

Просмотров: 827 | Добавил: Արտավազդ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 197

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
Հինգշաբթի
25.04.2024
08:13


Copyright MyCorp © 2024

Создать бесплатный сайт с uCoz