Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2012 » Մարտ » 9 » Շնորհակալագիր և հաղթանակած գավաթ` ի նշան երախտագիտության
21:11
Շնորհակալագիր և հաղթանակած գավաթ` ի նշան երախտագիտության

Շնորհակալագիր և հաղթանակած գավաթ` ի նշան երախտագիտության



Շնորհակալագիր և հաղթանակած գավաթ` ի նշան երախտագիտության 20.10.2011 Արման Փիրոյանը, ով ծնվել և ապրում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղական համայնքում, 14 տարի է, ինչ զբաղվում է բազկամարտով: Այս տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի և’ Հայաստանում, և’ աշխարհի տարբեր երկրներում` զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ: Արման Փիրոյանը մրցում է ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքով: Նա Արմավիրի մարզի Բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է ու մարզային հավաքականի գլխավոր մարզիչը: Վերջերս Բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված Հայաստանի բազկամարտի առաջնությանը, որին մասնակցել և 7 քաշային կարգում իրենց ուժերն են չափել մինչև 18 և ավելի տարիքի` մայրաքաղաքը, մարզերը և Լեռնային Ղարաբաղը ներկայացնող 350-ից ավել մարզիկներ, Արման Փիրոյանի սաները թիմային պայքարում զբաղեցրել են 2-րդ տեղը` արժանանալով 6 ոսկե, 9-ը արծաթե և 5 բրոնզե մեդալների: Իսկ անհատական պայքարում, նրա սաներից Արթուր Պողոսյանը համապատասխան տարիքային և քաշային կարգում զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը: Հարկ է նշել, որ նույն առաջնությանն անհատական պայքարում մասնակցություն է ունեցել նաև Արման Փիրոյանը` իր տարիքային և քաշային կարգում դարձյալ զբաղեցնելով 1-ին պատվավոր հորիզոնականը: Արման Փիրոյանն այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցած ընդունելությանը վերջինիս փոխանցեց ՀՀ Բազկամարտի ֆեդերացիայի շնորհակալագիրը և վերը նշված առաջնությունում իրեն շնորհված ոսկե մեդալն ու խորհրդանշական գավաթը` Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Արմավիրի մարզում, բազկամարտ մարզաձևի զարգացմանն ուղղված նշանակալի ավանդի համար: Մարզպետը շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար և կարևորելով մեր երկրում սպորտաձևի զարգացումը` նշեց, որ առաջիկայում ևս իր ուշադրության կենտրոնում կպահի Արմավիրի Բազկամարտի ֆեդերացիայի գործունեությունն ու կխրախուսի մարզի պատիվը բարձր պահած մարզիկներին: Նա նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթեց Արման Փիրոյանին և նրա սաներին:

Просмотров: 1148 | Добавил: Արտավազդ | Теги: Արման Փիրոյան | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 197

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
Շաբաթ
20.04.2024
08:45


Copyright MyCorp © 2024

Создать бесплатный сайт с uCoz