Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2012 » Դեկտեմբեր » 30 » sport.yerevak.am
19:31
sport.yerevak.am

sport.yerevak.am


Բազկամարտի ասոցիացիա մտնելու համար պետք է նախ  կարողանաք ասոցիացիայի դուռը բացել: Առաջին անգամ փորձելիս ինձ մոտ չստացվեց: Փաստորեն, ուժերի ստուգումը հենց այդտեղից էլ սկսվում է:

Միգուցե հիմա չլիներ Բազկամարտի երիտասարդական ասոցիացիան, եթե  ԵՊՀ  ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի  ֆակուլտետում ուսանելու տարիներին  ԵՊՀ  Սպորտի նախագահ, հետո նաև Ուսանողական խորհրդի նախագահ  Արտավազդ Նալբանդյանը չկազմակերպեր բազկամարտի առաջնություններ: Այդ տարիներին  ՈՒԽ-ի ողջ բյուջեն վերջանում էր նրա  մրցաշարերի  համար:  Ինչպես Արտավազդն է խոստովանում, հետո այլևս ֆինանսավորում չէր լինի, պետք էր  նոր կառույց ստեղծել: Շուրջ հինգ տարի ուսանողական առաջնություններ կազմակերպած Արտավազդը  Էդուարդ Սահակյանի հետ 2010 թվականի փետրվարի 4-ին  հիմնադրեց   լուրջ նպատակների և հաջողությունների մեծ  ձգտումով   ասոցիացիա: Հետագայում  խորհրդի կազմի մեջ են մտել   Գրիշա Սահակյանը և  Աշոտ Սոխակյանը:

Ձեզնից ո՞վ չի փորձել գոնե մեկ անգամ դպրոցական սեղանի վրա ծալել ընկերոջ ձեռքը ու հետո էլ պարծենալ ուժեղ մկաններ ունենալու համար: Պարզվում է, այսպիսի ուժեղ տղաներ մեզ մոտ շատ կան: Բազկամարտի ասոցիացիայի նպատակը հենց երիտասարդների շրջանում բազկամարտը տարածելն է, նոր մարզիկներ գտնելը: Շատերը  ուղղակի պրոֆեսիոնալ բազկամարտի, դրա կանոնների և հմտությունների մասին չգիտեն: Ասոցիացիան այն օղակն է, որը կապում է բազկամարտի սիրահարներին բազկամարտի աշխարհին, ինչու չէ նաև հնարավորություն տալիս այլ մարզիկների դրսևորվել նաև այս ոլորտում:

Ձեռքբերումների մասին Արտավազդ Նալբանդյանը մեծ ոգևորվածությամբ է խոսում. «2 տարվա ընթացքում հիմնադրել ենք  Հայաստանում աղջիկների բազկամարտ, դա նոր բան էր մեզ  համար: Ունենք  երիտասարդներ, որ այս  տարիների ընթացքում  դարձել են Հայաստանի չեմպիոններ: Դարձանք միջազգային ֆեդերացիաների անդամ:  Համագործակցեցինք Վրաստանի Բազկամարտի ֆեդերացիայի  հետ: Ամեն տարի Բաթումիում  անցկացվող ծրագրեր ունենք: ՞Բազե՞ հավաքի հետ ենք համագործակցում, բազկամարտի առաջնությունները մենք ենք կազմակերպում: Ռուսաստանում գործող ֆեդերացիայի հետ  ունենք  անմիջական կապեր: Մարզիկների  ենք տանում այնտեղ մարզվելու, դասընթացների, սեմինարների մասնակցելու:  Գիտենք, որ բազկամարտը ամենաշատը զարգացած  է   Ռուսաստանում»:

Այս տարիների ընթացքում երիտասարդ կառույց լինելով հանդերձ ասոցիացիան մեծ  հաջողություններ է գրանցել: Դա է վկայում  սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի Յալթա քաղաքում տեղի ունեցած Արմլիֆտինգի աշխարհի առաջնությունը:   Հայաստանի հավաքականը ներկայացնող (Բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի սան) Էմիլ Ամիրշատյանը զբաղեցրել է մրցանակային առաջին  տեղը:

Բազկամարտի երիտասարդական ասոցիացիան խմբեր ունի  նաև Հայաստանի մարզերում, մասնաճյուղեր կան  Շիրակի մարզում, Արմավիրում,  Սիսիան, Վանաձոր քաղաքներում, Սևանում, Աբովյանում:

Ասոցիացիան ունի միջազգային կարգի այնպիսի դահլիճ, որ Հայաստանում մեկ այլ տեղ չկա, այնպիսի մարզասարքեր, որոնցից  աշխարհում մի քանի հատ են: Կհամոզվեք, եթե գոնե մեկ անգամ ոտք դնեք այնտեղ: Եվ ունեն մթնոլորտ, որ նույնիսկ բնագավառից ամենահեռու մարդուն ստիպում է գոնե մի պահ կանգ առնել ու հետաքրքրությամբ նայել, թե ինչպես են մարզվում,  և վերջապես ինչ ասել է բազկամարտ: Փորձնական պարապմունքի ժամանակ Արտավազդը տղաների աջակցությամբ մանրամասն   բացատրեց բազկամարտի կանոնները, հետո անցավ մրցավարության: Տղաները թեև գիտեին, որ դա ուղղակի փորձ էր, բայց լավագույնս էին ուզում ցուցադրել իրենց ուժը: Ամբողջ մարմինը կարծես մի պահ սառչում էր, երակները անզուսպ ցցվում էին, և ևս մի քանի վայրկյան ու հաղթողը պարզ էր դառնում: 17-ամյա Կարենը օրվա հերոսն էր, նա հաղթում էր գրեթե բոլորին: Արտավազդը որպես մարզիչ այնքան հասանելի էր բացատրում կանոնները և խախտումները, որ ես էլ ակամայից սկսեցի զգալ, թե որտեղ կա  բացթողում և որտեղ է կանոններից դուրս:

Արտավազդ Նալբանդյանը մարզում է 2008 թվականից, տվել է մի քանի Հայաստանի բազմակի չեմպիոններ: Ռուսաստանի սպորտի վարպետ է, 22 տարեկանում ՀՀ վաստակավոր մարզիչ:  Մարզչական կազմը մեծ է և ուժեղ. մարզիչներն են  Էդուարդ Սահակյանը, Ռուդոլֆ  Գրիգորյանը, ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությունը մարզում է Գագիկ Տոնոյանը:  Երեխաները  3-4 ամսվա ընթացքում  արդեն հաղթանակներ են ունենում:

Բազկամարտը օլիմպիական  մարզաձև չէ, բայց նպատակ կա այդպիսին դարձնելու:  Նախագահի խոսքով  բոլոր չափանիշներով   համապատասխանում են: Ասոցիացիան պետական հովանավորություն չունի, թեև ըստ նախագահի  նրանք  շատ-շատերի  են դիմել:

Համագործակցում է  մոտ  27 երկրների ֆեդերացիաների հետ: «Արդեն 12  երկրից ունեցել ենք հրավերներ: Նույնիսկ այնքան շատ հետաքրքրություն ենք ներկայացնում, որ իրենք պատրաստ են լինում   մեր այցի ֆինանսական հարցերը լուծել»,-վստահեցնում է ասոցացիայի նախագահը: -Շատերը այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում, բայց դա այդպես չէ, մենք  այս ամենը անում ենք  մեր վաղվա սերնդի, մեր հայ ազգի  ապագայի համար: Մտածում են նաև, որ մենք այս ասոցիացիայի միջոցով մեծ  գումարներ ենք աշխատում, բայց  մենք մեր գրպանից ավելի շատ ծախսում ենք, քան օգտվում: Մենք ահռելի ժամանակ ու գումար ենք ծախսում:  Խանգարողը հենց այդ տրամադրվածությունն է: Մեր ազգի մեջ էլ կան այնպիսիները, որ ամեն կերպ փորձում են խանգարել,  չթողնել մեզ  աճի տեղ: Բայց նրանք այդքան ուժեղ  չեն, որ  մեզ  համար խոչընդոտ հանդիսանան»:

2013 թվականի հետ կապված  կան մի շարք պլաններ` Եվրոպայի, Աշխարհի առաջնություններն են, որտեղ շատ մեծ է մեդալների հավանականությունը: «2013թվականին Աշխարհի  Ուսանողական առաջնությունն ենք մեզ մոտ անցկացնելու, արդեն բազում հայտեր կան»: Փորձում են նաև մարզային թիմեր հավաքել,  մրցումներ անցկացնել մարզերի միջև:

Ասոցիացիայի համար կարևոր նպատակ է դարձել նաև  հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցողներին  ուշադրության կենտրոնում պահելը: Արտավազդ Նալբանդյանը ամսվա մեջ  գոնե 3 անգամ գնում է  Գյումրի և նրանց հետ մարզումներ անցկացնում:

 Բացի նրանից, որ այլ սպորտաձևերում գործող մարզիկներ կարող են զբաղվել բազկամարտով, կան նաև հատուկ երեխաների համար  խմբեր, որտեղ  ընդունելությունը  սկսվում է 10-12 տարեկանից: Իսկ եթե ուղղակի ցանկություն կա սիրողական պարապունքների համար, ապա այդպիսի խմբեր նույնպես կան:

Հայաստանում առաջին անգամ թողարկում են ուսուցողական ֆիլմեր,  տպագրում գրքեր` «Բազկամարտի կանոնադրություն», «Բազկամարտի ձևերը և տեսակները»,    այցելում են նաև դպրոցներ, բուհեր, անց կացնում դասախոսություններ ու սեմինարներ: «Բոլորը եկել են, համախմբվել են, տարվա մեջ գոնե մեկ օր ապրել են   սպորտային կյանքով:  Կարևորը այն է, որ նրանք տեսնեն թե ինչ մարզիկներ ունենք, իմանան  բազկամարտի մասին և ինչու չէ հետո իրենց ապագան կերտեն»:

Արտավազդ  Նալբանդյանը խորհուրդ է տալիս  չվախենալ:  Ճիշտ է` ֆինանսական դժվարությունը կա, բայց կունենան  ամուր առողջություն, առողջ ապագա: «Չենք խոստանում, որ բոլորը կլինեն մեդալակիրներ, բայց միգուցե շատերը գտնեն իրենց տեղը: Հավատացեք, երբ հաղթանակի համը մեկ անգամ զգում եք, հետո դժվար է թողնել»:


http://sport.yerevak.am/news/id/37
Просмотров: 552 | Добавил: Արտավազդ | Теги: ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Զամբյուղ

Ваша корзина пуста

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 194

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
Չորեքշաբթի
13.12.2017
13:58


Copyright MyCorp © 2017

Создать бесплатный сайт с uCoz