Վազգեն Սողոյան: Աշխարհի եռակի և Եվրոպայի կրկնակի բազկամարտի չեմպիոն:
Վազգեն Սողոյանը
ծնվել է 1982 թվականին, Երևանում: Կարմիր ուսման վկայականով ավարտել է
Մովսես Ազարիի անվան թիվ 29 դպրոցը: Ավարտել է Երևանի պետական համալսարանի
պատմության ֆակուլտերը, իսկ 2002 թվականին ստացել է պատմահնագետի
մագիստրոսի կոչում: 2006 թվականին տեղափոխվել է ապրելու Ամերիկայի Միացյալ
Նահանգների Լոս-Անջելես քաղաքը, որտեղ և բնակվում է մինչև այսօր:
Նրա սպորտային հաջողությունները բազմաթիվ են: Նա հանդիսանում է ՀՀ-ում անցկացվող բազկամարտի բազմակի մրցույթների չեմպիոն:
ՀՀ առաջնության 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005 թվականների չեմպիոն է:
2000 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Բազկամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն է:
2000 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Բազկամարտի մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր է:
2000 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Վիրջինյա Բիչ քաղաքում կայացած Բազկամարտի Աշխարհի բրոնզե մեդալակիր է:
2005 թվականին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է:
2005 թվականին Ճապոնիայի Տոկիո քաղաքում կայացած Բազկամարտի Աշխարհի չեմպիոն է: Եվ ՀՀ հավաքականի պատմության մեջ դա առաջին ոսկե մեդալն էր:
2007 թվականին Բուլղարյաի Վելիկո Տուրնովո քաղաքում կայացած Բազկամարտի Աշխարհի չեմպիոն է: ԱՄՆ-ի կազմից:
2008 թվականին Կանադայի Կելովնա քաղաքում կայացած Բազկամարտի Աշխարհի չեմպիոն է: ԱՄՆ-ի կազմից:
|