09 Հունիս, 2011
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ
արդարադատության նախարարության աջակցությամբ հունիսի 9-ին ''Աբովյան''
քրեակատարողական հիմնարկում անցկացվել է արդեն ավանդական դարձած մարզական
մասսայական միջոցառում, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկի կին և
անչափահաս պատանի դատապարտյալները: Ֆիզկուլտուրայի և սպորտի
մասսայականացում, առողջ ապրելակերպի սերմանում: ՀՀ սպորտի և
երիտասարդության հարցերի նախարարության հերթական նախաձեռնությունը հենց այս
նպատակն է հետապնդում: Դատապարտյալներն իրենց ուժերն են չափում 7
մարզաձևերում` մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, վազք, հեռացատկ, վոլեյբոլ,
բազկամարտ, շաշկի: ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության
պետ Եղիշ Դավթյանի գնահատմամբ` այսօրինակ միջոցառումներն արդեն ավանդական
են դարձել ու սպասված են դատապարտյալների կողմից: Իրենց հերթին
դապարտյալներն առաջարկում են նման միջոցառումներ տարվա մեջ անցկացնել մի
քանի անգամ: Նախաձեռնության հեղինակ գերատեսչության ներկայացուցիչներն էլ
խոստանում են հարցն անպայման քննարկել, հետագայում ընդլայնելով միջոցառման
ծավալները, հատկապես որ մասնակիցների թիվն ու հետաքրքրությունը էապես
մեծացել է: Մրցաշարի ավարտին լավագույն մասնակիցները պարգևատրվում են
դիպլոմներով, գավաթներով ու մրցանակներով:
http://msy.am/news-1-252.html