ԱՌՅՈՒԾԻ ՆՇԱՆԻ ՆԵՐՔՈ
Այս տարվա օգոստոսի 13-ին Երեւանում կմեկնարկեն արդեն 5-րդ համահայկական
խաղերը, որոնց վերստին կմասնակցեն 10 մարզաձեւերի ներկայացուցիչներ։ Այս
մասին հայտարարվեց Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի երեկվա
նիստում։
Կոմիտեի ղեկավար Արմեն Գրիգորյանը նշեց, որ հայ գաղթօջախներում
մասսայականության պակասի պատճառով չհաջողվեց խաղերի ծրագրում ընդգրկել
հանդբոլը եւ բազկամարտը։ Հայտարարվեց նաեւ, որ միջոցառման կազմակերպման
համար պետբյուջեից հատկացվել է 80 մլն դրամ։ Իսկ խաղերի խորհրդանիշը կլինի
Առյուծը։
|