«Միկա» մարզադահլիճում
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու
ներքո մեկնարկեց Հայաստանի բազկամարտի առաջնությունը:Այն
նվիրված է բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր Աշոտ Սարգսյանի հիշատակին:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազում է 12 մլն դրամ: Մրցումներին
մասնակցում են ՀՀ մարզերի, Երևանի և ԼՂՀ-ի 350-ից ավելի մարզիկներ: ՈՒժերը չափեցին մինչև 18 և ավելի տարիքի երիտասարդները՝ 7 քաշային
կարգերում:
Ստորև ներկայացնում ենք ձախ ձեռքով չեմպիոններին.
Տավուշ
Վարդան Չապուխչյան (55կգ)
Դավիթ Ստեփանյան (60կգ)
Դերենիկ Ստեփանյան (65կգ)
Արման Ստեփանյան (80կգ)
Արմավիր
Արթուր Պողոսյան (50կգ)
Սերոբ Ժամկոչյան (80+կգ)
Երևան
Էրիկ Գևորգյան (70կգ)
Աջ ձեռքով ոսկե մեդալներ նվաճեցին.
Տավուշ
Վարդան Չապուխչյան (55կգ)
Դերենիկ Ստեփանյան (65կգ)
Արման Ստեփանյան (80կգ)
Երևան
Աշոտ Ադամյան (60կգ)
Էրիկ Գևորգյանը (70կգ)
Լոռի
Պավլիկ Քարտաշյան (80+կգ)
1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները ստացան համապատասխանաբար 150, 100, և 50 հազարական դրամ պարգևավճարներ: