Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2011 » Ապրիլ » 8 » «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ "ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՍԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ"
17:03
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ "ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՍԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ"

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 08-04-2011

Տեղադրվել է` 2011-04-08 00:14:55 (GMT +04:00)

ԲԱԶԿԱՄԱՐՏԸ ՍԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎ Է ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Շուրջ երկու ամիս է, ինչ Հայաստանում հիմնադրվել է բազկամարտի երիտասարդական ընկերակցությունը: Նախաձեռնողը մարզաձեւի ներկայացուցիչ Արտավազդ Նալբանդյանն է: Նա 2006-ից է զբաղվում բազկամարտով: Լինելով Ռուսաստանի քաղաքացի, Նալբանդյանը ՌԴ սպորտի վարպետ է, 2 անգամ դարձել է այդ երկրի չեմպիոն մինչեւ 18 տարեկանների եւ մեծահասակների միջեւ: 2008-ին հաղթող է ճանաչվել բանակայինների աշխարհի գավաթի մրցաշարում, որն անցկացվել է Սեւաստոպոլում: Հաջորդ տարի նվաճել է ուսանողների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայաստանում եւս Արտավազդ Նալբանդյանը նշանակալի հաջողությունների է հասել: 3 անգամ նա հաղթող է ճանաչվել բազկամարտի ՀՀ առաջնությունում, 2 անգամՙ ՀՀ գավաթի մրցաշարում:

Ըստ Արտավազդ Նալբանդյանի, բազկամարտի երիտասարդական ընկերակցության գլխավոր նպատակն է այս մարզաձեւը մասսայականացնել եւ զարգացնել հատկապես երիտասարդության, մասնավորապես ուսանողության շրջանում: Անցած տարիներին մարզիկների հետ տարվող աշխատանքների մեծ փորձ կուտակելով, շփվելով այլ երկրների մարզիչների, առաջատար մարզիկների, ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, Արտավազդ Նալբանդյանը գտնում է, որ ի վիճակի է իր հնարավորություններն օգտագործելու բազկամարտը Հայաստանում զարգացնելու համար: Ըստ նրա, բազկամարտը բնորոշ է մեր ազգին, աշխարհի ամենահին մարզաձեւերից մեկն է:

Մարզաձեւը մասսայականացնելու համար բազկամարտի երիտասարդական ընկերակցությունը մի շարք միջոցառումներ է նախատեսել իրականացնել: Առաջինն արդեն կայացել է: Դա բազկամարտի ուսանողական առաջնությունն էր, որին մասնակցեցին պետական եւ ոչ պետական 25 բուհերի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցեցին 102 ուսանողներ, որոնց թվում էին նաեւ 6 աղջիկներ: Առաջին անգամ աղջիկները մրցեցին քաշային 2 կարգումՙ մինչեւ 55 կգ եւ 55 կգ-ից բարձր: Տղամարդիկ մրցեցին քաշային 6 կարգում (55, 65, 75, 85, 95 եւ 95 կգ-ից բարձր): Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով եւ դիպլոմներով:

Ընդհանուր առմամբ բազկամարտի երիտասարդական ընկերակցությունը նախատեսել է այս տարի անցկացնել 15 մրցաշար: Հաջորդ մրցումը տեղի կունենա մայիսին, Վրաստանի Նինոծմինդա քաղաքում: Մեր մարզիկները կմասնակցեն «Ջավախքի գավաթի» խաղարկությանը:

Նախատեսված են նաեւ մարզային մրցումներ, որտեղ կվիճարկվեն Հայաստանի տարբեր մարզերի բազկամարտի առաջնության հաղթողի կոչումները: Առաջինն ապրիլի վերջին կկայանա Շիրակի մարզի բազկամարտի առաջնությունը: Մրցումները տեղի կունենան Գյումրիում: Այնուհետեւ նմանատիպ մրցումներում իրենց առաջնությունների հաղթողներին կորոշեն Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի մարզերը:

Հոկտեմբերի 22-23-ին կկայանա Երեւանի առաջնությունը: Այնուհետեւ Երեւանում կանցկացվեն Հայաստանի բազկամարտի բանակային եւ ուժային կառույցների առաջնությունները:

Просмотров: 850 | Добавил: Արտավազդ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 197

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
Շաբաթ
23.11.2024
16:56


Copyright MyCorp © 2024

Создать бесплатный сайт с uCoz