ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆ
30-11-2010
"Նոր
սերունդը" շարունակում է հաղթարշավը սպորտի բնագավառում: Այս անգամ բազկամարտի ամենամյա մրցաշարում հաղթողի տիտղոսին արժանացավ Երևանի "Նոր սերունդ"
եկեղեցու անդամ Ռուբեն Սայադյանը:
Նոյեմբերի 28-ին Աբովյան քաղաքում կազմակերպել էր Կոտայքի մարզի բազկամարտի
ամենամյա "Դյուցազն" հանրապետական մրցաշար` նվիրված Ազգային Օլիմպիական
Կոմիտեի քսանամյակին: Մրցույթին մասնակցում էին "60-90 " կգ քաշային
կարգերի բազմաթիվ մարզիկներ հանրապետության տարբեր մարզերից և Երևան
քաղաքից: Առաջնությանը մասնակցելու անակնակալ հրավեր էր ստացել նաև Երևանի
"Նոր սերունդ" եկեղեցու անդամ Ռուբեն Սայադյանը, ով նախկինում մասնակցել է
78 կգ քաշային կարգի համար անցկացված մրցույթին` գրավելով մրցանակային
տարբեր տեղեր: Չնայած այն հանգամանքին, որ 7 տարի շարունակ աշխատանքի
բերումով Ռուբենը ժամանակավորապես թողել էր մարզումները և իր գնահատմամբ
լավ մարզական վիճակում չէր` այնուամենայնիվ, ի զարմանս շատ մարզիկ
ընկերների նա ձախ ձեռքով գրավեց 2-րդ տեղը
"90 " կգ քաշային կարգում, իսկ աջ ձեռքով 1-ին տեղը "90 " կգ քաշային
կարգում, այնուհետև "բացարձակ չեմպիոնի" տիտղոսի համար անցկացված մրցույթին
մասնակցելով` Ռուբենը դարձավ մրցաշարի բացարձակ չեմպիոն (աջ ձեռք):Նրա
հաղթանակը որոշների մոտ առաջացրեց զարմանք, որոշների մոտ` անկեղծ
ուրախություն, իսկ անձամբ մեր չեմպիոնի սրտից գոհության աղոթք էր
բարձրանում առ Աստված:
|