Բազկամարտի բաց առաջնություն
Մարտի 6-ին անցկացվեց բազկամարտի բաց առաջնություն՝
նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին։ Առաջնությանը
մասնակցում էին հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ավելի քան 60
ուսանողներ։
Բազկամարտի բաց առաջնությունը տեղի ունեցավ 6 քաշային կարգում, 1-3-րդ մրցութային տեղերով` աջ և ձախ ձեռքերի համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարթա Սիմոնյանը
նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մշտական ուշադրության
կենտրոնում են այն միջոցառումները, որոնք իրենց մեջ պարունակում են առողջ
ապրելակերպի տարրեր: ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված
բազկամարտի բաց առաջնությունը ևս դրա վառ ապացույցն է: Նման
միջոցառումները, ըստ Մարթա Սիմոնյանի, խրախուսում են սպորտը
երիտասարդության շրջանում և քարոզում առողջ ապրելակերպ։
ՀՊՃՀ երիտասարդ համալսարանականների կենտրոնի ղեկավար Գևորգ Մելքոնյանի
խոսքերով` բազկամարտի առաջնության մասնակիցները դեռևս բանակում չեն
ծառայել, և նման միջոցառումները նպաստում են, որպեսզի վաղը բանակում
ունենանք ոչ միայն ֆիզիկապես կոփված, այլև հոգեպես ամուր զինվորներ։
Առաջնության բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ Հրազդանի հումանիտար
ինստիտուտի ուսանող, 65-70 կգ քաշային կարգում հանդես եկող 19-ամյա Էմիլ
Ամիրշատյանը։ Ինչպես նշեց երիտասարդ մարզիկը, բազկամարտով զբաղվում է 1,5
տարի, մարզվում է շաբաթը 4 օր՝ 3-ական ժամով։ Իր ապագան Էմիլ Ամիրշատյանը
տեսնում է այս մարզաձևում։
Բաց առաջնության հաղթողները հետագայում ՀՀ բազկամարտի առաջնությանը
մասնակցելու հնարավորություն կունենան, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության
նախարարության կողմից կազմակերպվող համաբանակային սպարտակիադային և
բազկամարտի միջբուհական առաջնությանը:
Ստորև ներկայացնում առաջնության արդյունքները.
Աջ ձեռք
Կարապետյան Նիկոլայ (60կգ)
Ամիրջանյան Էմիլ (70կգ)
Պեպանյան Արման (80կգ)
Մաղսուդյան Արամ (90կգ)
Մանուկյան Գևորգ (100կգ)
Ժամկոչյան Սերոբ (100+կգ)
Ձախ ձեռք
Կոսյան Վլադիմիր (60կգ)
Մկրտչյան Վասպուրակ (70կգ)
Պեպանյան Արման (80 կգ)
Մաղսուդյան Արամ (90կգ)
Մանուկյան Գարեգին (100կգ)
Ժամկոչյան Սերոբ (100+կգ)
Առաջնության բացարձակ չեմպիոն և գավաթակիր դարձավ հրազդանցի Էմիլ Ամիրջանյանը (70 կգ աջ ձեռքով):