«ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսը այս տարի ուղեկցվել է ավանդական հայկական խաղերով ու ազգային պարերով: Ցուցահանդեսի կազմակերպիչների մտահղացման նպատակն էր ստիպել ծրագրավորողներին թեկուզ մի քանի ժամով հրաժարվել նստակյաց կյանքից եւ մի քիչ քրտնել:
Ցուցահանդեսին մասնակցում են տեղական, կանադական, սինգապուրյան, ռուսական եւ ամերիկյան 120 կազմակերպություններ: Ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում «Երեւան Էքսպո» կենտրոնում կազմակերպությունները ցուցադրելու են իրենց վերջին բարձր տեխնոլոգիական ձեռքբերումները, նորարարությունները, համակարգչային ու բջջային խաղեր, անօդաչու թռչող սարքեր: Սկսնակ ինժեներներն ու ծրագրավորողները կհանդիպեն կհանդիպեն գործատուներին, կմասնակցեն սեմինարների:
Ցուցահանդեսի առաջին օրը համակարգչային մասնագետներին սովորեցրել են ազգային պարեր, իսկ հոկտեմբերի 5-ին՝ ազգային խաղեր: Բերդախաղ, իծաշարուկ, փայտ քաշոցի, բազկամարտ. ցուցահանդեսի մասնակիցներն իրենց թվային աշխարհից ժամանակավորապես տեղափոխվել են «մկանների աշխարհ»: