ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ 2010թ.նոյեմբերի 30-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2010թ. նոյեմբերի 30-ին անցկացվեց բազկամարտի ուսանողական մրցաշարը չորս քաշային կարգով, որին մասնակցեցին ակադեմիայի 47 ուսանող: Միջոցառմանը հրավիրված էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի օգնական Ջ. Հակոբյանը: Միջոցառումը նախաձեռնել էին ուսանողները:
Մրցաշարը վարեցին Վլադիմիր Մնացականյանը` Աշխարհի բազկամարտի չեմպիոն,
գավաթակիր (գլխավոր մրցավար), Արտավազդ Նալբանդյանը` ՌԴ
բազկամարտի չեմպիոն, բանակայինների աշխարհի
գավաթակիր (մրցավար) և Լևոն Մովսիսյանը` Հայաստանի ուսանողական բազկամարտի չեմպիոն (մրցավար): Մրցաշարի հաղթողներ դարձան` I տեղ 1. Ուրուտյան Տարոն Գևորգի - 60 կգ, 2. Ավագյան Հարություն Ժիրայրի - 70 կգ, 3. Հարությունյան Միշա Լյովայի - 80 կգ, 4. Ղալաչյան Արման Անդրանիկի- 80+ կգ: II տեղ 1. Հայրապետյան Արմեն Վաչագանի - 60 կգ, 2. Վանեսյան Մհեր Սերժիկի - 70 կգ, 3. Գասպարյան Տիգրան Գեղամի - 80 կգ, 4. Ապրեսյան Վահան Վանուշի - 80+ կգ: III տեղ 1. Մուշեղյան Գագիկ Անդրանիկի -60 կգ, 2. Սահակյան Աշոտ Սուրիկի - 70 կգ, 3. Սահինյան Լևոն Վահագնի -80 կգ, 4. Խաչատրյան Նարեկ Խաչատուրի 80+ կգ: Ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Հ. Մաթևոսյանը և ՌԴ բազկամարտի չեմպիոն Ա. Նալբանդյանը մրցանակների արժանացած չորս քաշային կարգում 12 հաղթողներին հանձնեցին պատվոգրեր և մեդալներ: Մրցաշարի նպատակն է ի հայտ բերել ուժեղագույն մարզիկներին Աշխարհի և Եվրոպայի մրցումներին մասնակցելու համար:
|