Բազկամարտիկ Արմեն Չապուխյանի 2009թ-ի երրորդ մեդալը
Լեհաստանի
մայրաքաղաք Վարշավայի «Հիլթոն» հյուրանոցի դահլիճում անցկացված բազկամարտի
միջազգային մրցաշարում Արմեն Չապուխյանը գերծանր քաշայինների պայքարում,
ձախ փոռքով մրցումներում զբաղեցրել է 3-րդ տեղը: Ի դեպ, իջևանցի մարզիկը
կշռում է 100 կգ և մրցաշարում հանդես էր գալիս իր համար անսովոր` մեկ
քաշային կարգ բարձրում և ուժերն էր չափում իրենից մի քանի տասնյակ կիլոգրամով ծանր մրցակիցների հետ:
Ուշագրավ է, որ այս մրցաշրջանում Հայաստանի բազկամարտիկները երեք մեդալ են նվաճել և դրանք երեքն էլ բաժին են հասել Չապուխյանին:
Վերջինս երկու ամիս առաջ Իտալիայի Ռոզոլինո
Մարե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում, հանդես գալով մինչև 95
կգ քաշային կարգում, աջ և ձախ ձեռքով մրցումներում, արժանացել էր բրոնզե
մեդալի:
http://ankakh.com/2009/11/22890/