Գլխավոր Բաժանորդագրվել Մուտք
Ողջունում եմ Ձեզ Гость!


Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիա
Главная » 2011 » Մայիս » 23 » Դատապարտյալները մրցել են միմյանց հետ
11:30
Դատապարտյալները մրցել են միմյանց հետ


Դատապարտյալները մրցել են միմյանց հետ

23.08.10 18:11
 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մի շարք մարզական միջոցառումներ են կազմակերպել, որոնց հիմնական նպատակը դատապարտյալների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարների տարածումն է եղել: Մարզական միջոցառումներին մասնակցել են կին և անչափահաս մի քանի տասնյակ դատապարտյալներ: Աբովյան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների այսօրվա օրը տարբերվել է մնացած օրերից: Վաղ առավոտից ճաղերից այն կողմ մարզական միջոցառման կազմակերպչական եռուզեռն է եղել: Դատապարտյալներն իրենց ուժերը չափել են սեղանի թենիս, մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, հեռացատկ, բազկամարտ մարզաձևերում: Մարզական ոգին մեկտեղել է բոլորին: Անգամ բացառության կարգով կին և անչափահաս տղա դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվել միմյանց հետ ուժերը չափել վոլեյբոլ մրցաձևում: Քրեակատարողական հիմնարկի պատասխանատուների խոսքերով նմանօրինակ միջոցառումները կարևորվում են ոչ միայն մարզական, այլև նաև իրենց կրթադաստիարակչական բնույթով: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Լևոն Խալիկյանի գնահատմամբ` միջոցառումը դատապարտյալների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացմանը, քարոզչությանը նպաստելու և առողջ ապրելակերպի գաղափարի արմատավորման նպատակ ունի: Ավարտին մարզական միջոցառման մասնակիցներն ըստ մարզաձևերի պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, ինչպես նաև ստացել են նվերներ ու մարզագույք
:
Դատապարտյալները մրցել են միմյանց հետ   

 http://www.slaq.am/am/news/18415/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%B5%D5%A1%D5%AC%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8_%D5%B4%D6%80%D6%81%D5%A5%D5%AC_%D5%A5%D5%B6_%D5%B4%D5%AB%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D6%81_%D5%B0%D5%A5%D5%BF.html/
Просмотров: 858 | Добавил: Արտավազդ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

փնտրել

Մեր հարցումը

Գնահատեք կայքը
Ընդամենը պատասխանել են: 197

Հաշվառումը


Ընդամենը Օնլայն են: 1
Հյուրեր: 1
Օգտողներ: 0
Չորեքշաբթի
24.04.2024
13:42


Copyright MyCorp © 2024

Создать бесплатный сайт с uCoz