Լեհաստանում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին
տեղն է գրավել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա Դերենիկ
Ստեփանյանը: Հարկ է նշել, որ Դերենիկը 2011 թ. Թուրքիայի Անթալիա քաղաքում
անցկացված Եվրոպայի առաջնությունում, 65 կգ քաշային կարգում աջ եւ ձախ
ձեռքերի պայքարում նվաճել էր Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Հատկանշական
է, որ Գետահովիտը գնալով հայտնի է դառնում որպես բազմակարտիկների գյուղ:
Ծնունդով այստեղից է նաեւ մեկ այլ հայտնի բազմակարտիկ` Եվրոպայի եւ աշխարհի
բազմակի մրցանակակիր Արմեն Չապուխյանը: |