ՀՀ Բազկամարտի Ուսանողական Առաջնություն
Ուշադրություն
ՀՀ ուսանողական բազկամարտի առաջնությանը թույլ է տրվում մասնակցել միայն այն մարզիկներին, ովքեր հանդիսանում են ՀՀ ցանկացած ԲՈՒՀ-ի ուսանող կամ դասախոս, նաև մինչև 18 տարեկան պատանի: Ով կներկայացնի ուսանողական գրքույկ կամ համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է նրա դասախոս լինելու մասին և հիմա աշխատում է տվյալ ԲՈՒՀ-ում:
Մասնակցության հայտերը
Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Բազկամարտի Երիտասատդական Ասոցիացիայի Մանդատային հանձնաժողովին, մրցումների սկսվելուց մեկ օր առաջ:
Մասնակիցները պետք է ներկայացնեն անձնագիր, ուսանողական գրքույկ և համապատասխան փաստաթղթեր, եթե դրա կարիքը կա:
Համաձայն 2012թ-ի փետրվարի 4-ի Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի Խորհրդի №1 որոշման "Գ" կետի` ամեն մի մարզիկի համար հատկացնել 3000 ՀՀ դրամ անդամավճար:
Համաձայն 2012թ-ի հունիսի 1-ի Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի Խորհրդի №5 որոշման "Ա" կետի` մարզիկները պարտադիր պետք է մասնակցեն մրցույթին Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի մարզաշապիկով (որի արժեքն է 5000 ՀՀ դրամ):
Այն մարզիկները, ովքեր մասնակցում են տվյալ մրցումներին, պարտավոր են` ներկայանալ մրցմումներին սպորտային համազգեստով, որը սահմանված է Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացիայի կանոնադրությունում: