Շուտով կանցկացվի բազկամարտի ուսանողական առաջնություն
Արդեն մեկ տարի է Հայաստանում գործում է Բազկամարտի Երիտասարդական Ասոցացիա, որի հիմնադիրն է Ռուսաստանի կրկնակի չեմպիոն ՌԴ սպորտի վարպետ, աշխարհի բանակայինների գավաթի հաղթող, Հայաստանի քառակի ոսկե մադալակիր, Արտավազդ Նալբանդյանը:
Նալբանդյանը ArmSport.am-ի հետ զրույցում համառոտ ծանոթացրեց Ասոցացիայի գործունեությանը:
«Բավականին կարճ ժամանակում մարզիկները հասել են լուրջ հաջողությունների Հայաստանի և միջազգային մրցաշարերում: Ասոցացիայում մարզվում են մոտ քառասուն մարզիկներ, որոնցից 22-ը մասնակցելու են հանրապետությունում անցկացվելիք ուսանողական մրցաշարին»,-նշեց Արտավազդ Նալբանդյանը:
Ապրիլին կայանալիք առաջնությունը անցկացվելու է 32 պետական և ոչ պետական բուհերի միջև: Մրցաշարը պատշաճ կերպով անցկացնելու համար Բազկամարտի Երիտասարդական Ասոցիացին նախատեսում է ծախսել մոտ 2.5 միլիոն դրամ:
Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, դիպլոմներով, գավաթներով և կստանան դրամական պարգևներ: Առաջնությունում լինելու է նաև թիմային պայքար:
Մրցմանը նաև մասնակցելու են իգական սեռի ներկայացուցիչները Հայաստանի կանանց առաջին չեմպիոն 55 կգ քաշային կարգում հանդես եկող Անիչկա Ալեքսանյանի գլխավորությամբ:
Ուսանողական առաջնություններից զատ անցկացվել են նաև դպրոցական մրցելույթներ ինչի նպատակն է մատաղ սերնդին փողոցից դահլիճ բերելը: Մեկ տարում արդեն մոտ 20 դպրոցներում տեղի են ունեցել նման մրցումներ և ըստ Նալբանդյանի այս երևույթը շարունական է լինելու:
Ավելորդ չէ նշել, որ ուսանողական լիգայում աչքի ընկածները կարող են համալրել Հայաստանի ուսանողական հավաքականը, որն այս տարի Մոսկվայում պետք է մասնակցի ուսանողական խոշոր մրցաշարի:
Հ.Գ. Հայաստանում բազկամարտը ներթափանցել է 1990 թվականից հիմնադիր Աշոտ Սարգսյանի գլխավորությամբ: 2 տասնամյակի ընթացքում հայ մարզիկները կարողացել են բազմաթիվ մրցաշարերում ծածանել հայոց եռագույնը: Խոսքը առաջին հերթին Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանի, աշխարհի չեմպիոն Գագիկ Ծաոուկյանի, մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Աշոտ Ադամյանի, աշխարհի ներկայիս գործող չեմպիոն Վրեժ Սեդրակյանի և աշխարհի հաշմանդամների հաղթող Սերոբ Աբրահամյանի մասին է: