Սողոյանին խանգարել է վնասվածքը
Ղազախստանում նախորդ շաբաթ ավարտված բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ
Աշոտ Ադամյանը և Վրեժ Սեդրակյանը դարձան ոսկե մեդալակիրներ:
Առաջնությանը մասնակցել է նաև ԱՄՆ-ն ներկայացնող Վազգեն Սողոյանը, ով աշխարհի եռակի չեմպիոն է, բայց այս
անգամ դարձավ բրոնզե մեդալակիր' մինչև կիսաեզրափակիչ հաղթելով Պակիստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի,
Թուրքիայի, Ռուսաստանի ներկայացուցիչներին:
Սողոյանը ArmSport.am-ին հայտնեց, որ վնասվածքի պատճառով չի կարողացել 4-րդ անգամ դառնալ աշխարհի
չեմպիոն:
"Վնասվածքը ստացա առաջնության մեկնարկում, բայց ամեն ինչ արեցի, որ գոնե մրցանակակիր դառնամ",-նշեց
Սողոյանը: