Սեպտեմբերի 24-ին Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի Կոռոնա քաղաքում կկայանա Վազգեն Սողոյանի և Ալլեն Ֆիշերի սուպեր մենամարտը` բաղկացած 5 մրցափուլից: Վազգեն Սողոյանի անձնական քաշը 70 կիլոգրամ է, իսկ Ալլեն Ֆիշերի անձնական քաշը 80 կիլոգրամ: Ֆիշերը համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենափորձառու մարզիկներից մեկը, Ամերիկայի թեթև քաշաի լեգենդ: Նա 55 տարեկան է, բայց քչերին է հաջողվել առավելության հասնել Ալլենի նկատմամբ: Սուպեր մենամարտը տեղի կունենա Կոռոնայի հայտնի " UFC Gym" մարզահամալիրում, սեպտեմբերի 24-ին` երեկոյան: Այն կլինի ընկերական բնույթի, ոչ թե կոմերցիոն: