Վազգեն Սողոյանի հաջող ելույթը Կալիֆորնիայում
Կալիֆորնիայի Բակերսֆիլդ քաղաքում կայացել է բազկամարտի`Ռայան Շիթսի հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկներ։ Կալիֆորնիայի, Նևադայի, Արիզոնայի, Նյու Մեխիկոյի ուժեղագույն բազկամարտիկների պայքարում հանդես են եկել նաև լոսանջելեսաբնակ Վազգեն Սողոյանը, Խաչատուր Չախմախչյանը և Ստեփան Ավթանդիլյանը։Ինչպես տեղեկացնում է Armsport.am,աշխարհի եռակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վազգեն Սողոյանը ելույթ է ունեցել մինչև 70կգ քաշային կարգում։ Պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին՝ Վազգենը եզրափակիչում հանդիպել է Կալիֆորնիայի բազմակի չեմպիոն Ջեմի Շելդոնին և փայլուն հաղթանակ տոնել նրա նկատմամբ՝ գրավելով առաջին հորիզոնականը։
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Խաչատուր Չախմախչյանը հանդես է եկել մինչև 105կգ քաշային կարգում։ Տանելով մի հաղթանակներ` Խաչիկը կիսաեզրափակիչում զիջել է աշխարհի չեմպիոն Էրիկ Վոլֆին (Արիզոնա) և գրավել է 3-րդ տեղը։
Անհաջող է հանդես եկել Ստեփան Ավթանդիլյանը։ Նա ելույթ է ունեցել մինչև 80կգ քաշայինների պայքարում, սակայն չի կարողացավ հայտնվել բարձր հորիզոնականում։
Վազգեն Սողոսյանի և Խաչիկ Չախմախչյանի համար այս մրցաշարը նաև ուժերի փորձարկում էր ապրիլի վերջին Նևադայում կայանալիք UAL Armwrestling միջազգային խոշոր մրցաշարից առաջ։
1LUR.COM "http://1lur.com/lur/?p=22341" armsport.am "http://armsport.am/am/news/3/44/19028/"
|