Օրեր առաջ Ղազախստանի Ալմաթա քաղաքում ավարտվեց բազկամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանցի Վրեժ Սեդրակյանը մեծահասակների 75 կգ քաշայինների պայքարում հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Երիտասարդնների պայքարում 60 կգ քաշային Աշոտ Անտոնյանը նույնպես դարձավ լավագույնը աշխարհում:
Yerkir.am-ը տեղեկացավ, որ մարզիկները մրցության են մեկնել սեփական միջոցներով և որևէ օժանդակություն չեն ստացել Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի կողմից: