Վլադիմիր Մնացականյանն բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել16 մայիսի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկ Վլադիմիր Մնացականյանը
մինչև 70կգ քաշային կարգում բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել:
Մնացականյանը եզրափակչում ձախ ձեռքով հաղթեց Ալեքսանդր Վորոնեսկուն և ոսկե
մեդալ նվաճեց: Նա իր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2010
թվականին: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը Եվրոպայի
առաջնությունում 18 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը: Առաջինը տեղը զբաղեցրեց
Ռուսաստանի հավաքականը 392 միավորով, 171 միավորով երկրորդ տեղում է
Ուկրաինան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թուրքիան 169 միավորով:
http://www.panarmenian.net/arm/sport/news/70047/%D5%8E%D5%AC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B4%D5%AB%D6%80_%D5%84%D5%B6%D5%A1%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6_%D5%A2%D5%A1%D5%A6%D5%AF%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB_%D4%B5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%B5%D5%AB_%D5%B9%D5%A5%D5%B4%D5%BA%D5%AB%D5%B8%D5%B6_%D5%A7_%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%A5%D5%AC
|