Անթալիայում
անցկացված բազկամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների
առաջնությունում հաջող ելույթներ ունեցան հայ բազկամարտիկները: Առաջնության
պարգեւները վիճարկեցին 24 երկրների 367 մարզիկներ:
Ինչպես
տեղեկացանք Բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի նախագահ
Արտավազդ Նալբանդյանից, Հայաստանն այդ առաջնությունում ներկայացրին 16
բազկամարտիկներ: Գերազանց հանդես եկավ մեծահասակների մրցաշարի մասնակից
Վլադիմիր Մնացականյանը (70 կգ): Ձախ ձեռքով մրցաձեւում հաղթելով
մրցակիցներին, Վլադիմիրը եզրափակիչում պարտության մատնեց նաեւ ռուսաստանցի
Ալեքսանդր Վորոնեցկուն եւ 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Թուրքիայի
Անթալիա քաղաքում ավարտվել է բազկամարտի տղամարդկանց, կանանց ու
պատանիների Եվրոպայի առաջնությունը։Տղամարդկանց պայքարում Եվրոպայի չեմպիոն
է դարձել Վլադիմիր Մնացականյանը, ով 70 կգ քաշայինների պայքարում ձախ
ձեռքով ճանաչվել է ուժեղագույնը:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մարզիկ Վլադիմիր Մնացականյանը
ոսկե մեդալ է նվաճել (ձախ ձեռքով) Թուրքիայի Անթալիա քաղաքում մայիսի
9-15-ն անցկացվող Արմրեստլինգի Եվրոպայի առաջնության ժամանակ, երկուշաբթի
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի արմրեստլինգի
ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը: >>
Վլադիմիր Մնացականյանն բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել
16 մայիսի 2011 - 17:34 AMT
PanARMENIAN.Net - Հայ մարզիկ Վլադիմիր Մնացականյանը
մինչև 70կգ քաշային կարգում բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել:
Մնացականյանը եզրափակչում ձախ ձեռքով հաղթեց Ալեքսանդր Վորոնեսկուն և ոսկե
մեդալ նվաճեց: Նա իր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2010
թվականին:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը Եվրոպայի
առաջնությունում 18 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը: Առաջինը տեղը զբաղեցրեց
Ռուսաստանի հավաքականը 392 միավորով, 171 միավորով երկրորդ տեղում է
Ուկրաինան, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թուրքիան 169 միավորով:
Թուրքիայի
Անթալիա քաղաքում բարձրացավ Հայաստանի դրոշը` 70 կգ քաշայինների
պայքարում Վլադիմիր Մնացականյանը եզրափակիչ մարտում առավելության հասնելով
ռուս Ալեքսանդր Վորոնեցկու նկատմամբ:
Այսպիսով բազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկը գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի
Թուրքիայի
Անթալիա քաղաքում անցկացված բազկամարտի տղամարդկանց առաջնությունում 70 կգ
քաշայինների պայքարում, ձախ ձեռքով մրցումներում ոսկե մեդալի է տիրացել
Վլադիմիր Մնացականյանը:
Թուրքիայի
Անթալիա քաղաքում անցկացված բազկամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ: 70 կգ քաշայինների պայքարում ձախ ձեռքով
չեմպիոն է դարձել Վլադիմիր Մնացականյանը: Նա եզրափակիչում հաղթել է
ռուսաստանցի Ալեքսանդր Վորոնեցկուն: